Նույն գործառույթը, հիմնական սարքը և պաշտպանության մակարդակն ունեցող աշխատակիցներին մուտքագրեք մեկ խմբով։ E3/E5 տեսակը և քանակը կթարմացվեն անմիջապես։ ԱԲ կարողությունների գնահատումը հասանելի է միայն առանձին թույլտվության հաստատումից հետո։
ՔԱՅԼ 1 · ՆԱԽԱԳԾԻ ՍՏԵՂԾՈՒՄ
Նշեք հաշվարկի համար պատասխանատու կառույցը
Սկզբում ընտրեք կառույցի տեսակը, ապա՝ պաշտոնական անվանումը։ Ցանկում չգտնելու դեպքում ընտրեք «Այլ» և մուտքագրեք անվանումը ձեռքով։
* պարտադիր դաշտ
✓
ՆԱԽԱԳԻԾԸ ՍՏԵՂԾՎԱԾ Է
Նախագիծը տեղափոխել այլ համակարգիչ
Արտահանեք կառույցի և օգտվողների խմբերի տվյալները JSON ֆայլով, ապա ներմուծեք նույն հաշվիչում այլ համակարգչի վրա։
Նշում՝ կիրառման սահման
Պետական գաղտնիք պարունակող (C3) տեղեկությունները սույն շրջանակում թվային չեն մշակվում․ դրանց հետ առնչվող օգտվողներին և աշխատատեղերը մի՛ ներառեք այս հաշվարկում։
Հաշվարկն ավտոմատ է
Յուրաքանչյուր աշխատակցի հաշվարկեք մեկ անգամ և ընտրեք նրա հիմնական կամ միակ աշխատանքային սարքը։ Լրացուցիչ սարքը նոր օգտվողային բաժանորդագրություն չի առաջացնում։
ԱՌԱՆՁԻՆ ԱԲ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Կառույցն ունի՞ ԱԲ կարողություններ օգտագործելու հաստատված թույլտվություն
Հաստատեք միայն այն դեպքում, երբ թույլտվությունը տրվել է Միջգերատեսչական մասնագիտական խորհրդի (ISMB) կամ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ISAA) կողմից։
Այս հաստատումը միայն բացում է ԱԲ պահանջների գնահատումը։ Այն չի նշանակում, որ E7-ի ձեռքբերման մոդելը կամ գնումը հաստատված է։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐ
Ինչ է պետք իմանալ մինչև հաշվարկը
Պաշտոնի անվանումը բավարար չէ․ հիմնական հաշվարկի համար ընտրեք փաստացի աշխատանքը, հիմնական սարքը և անհրաժեշտ պաշտպանության մակարդակը։
1
Եզակի օգտվողներ
Նշեք նույն պահանջներն ունեցող աշխատակիցների քանակը։
2
Աշխատանքի գործառույթ
Ընտրեք ամենազգայուն կամ արտոնյալ փաստացի պարտականությունը։
3
Հիմնական աշխատատեղ
Ընտրեք հիմնական սարքը՝ ըստ իրական ծանրաբեռնվածության։
4
Պաշտպանության մակարդակ
Գնահատեք հասանելիության, ազդեցության և աշխատանքի կրիտիկականությունը։
ՔԱՅԼ 2 · ՀԱՇՎԱՐԿ
Օգտվողների խմբեր
Յուրաքանչյուր ամբողջական խմբի առաջարկը հաշվարկվում է առանց առանձին «Հաշվարկել» կոճակի։
1 խումբ
Մեթոդաբանություն և սահմանափակումներ
Ինչպես է ընտրվում E3 կամ E5
S3 պաշտպանության ցանկացած պրոֆիլ ստանում է E5 նախնական առաջարկ։
U3/U4 + S2 համակցությունները ստանում են E5 նախնական առաջարկ։
Մնացած համակցությունները ստանում են E3 նախնական առաջարկ՝ հնարավոր ստուգման նշումներով։
Սարքի դասը չի փոխում E3/E5 ընտրությունը․ այն ստուգում է աշխատատեղի տիպային համապատասխանությունը։
Երբ է կիրառվում E7-ը
E7-ը չի որոշվում U խմբով, S մակարդակով կամ սարքի դասով։ Այն ընտրվում է, երբ նույն օգտվողին միաժամանակ անհրաժեշտ են Microsoft 365 Copilot-ը, կառավարվող ԱԲ գործակալների համար Microsoft Agent 365-ի ընդլայնված վերահսկողությունները և Entra Suite-ի հնարավորությունները, իսկ կիրառման ու ամբողջական արժեքի պայմանները փաստաթղթավորված են։
Copilot Chat-ի հիմնական հասանելիությունը ինքնուրույն E7 չի պահանջում։
Միայն Microsoft 365 Copilot-ի պահանջի դեպքում համեմատվում են E3/E5 + Copilot հավելումը և E7-ը։
Միայն ԱԲ գործակալների կառավարման պահանջի դեպքում հաշվիչը առաջարկում է E5 + Agent 365։ Microsoft-ի պայմաններով իրավասու E3 + Defender Suite + Purview Suite այլընտրանքը ենթակա է առանձին ամբողջական արժեքի գնահատման։
Security Copilot-ի պահանջը ինքնուրույն E7-ի հիմք չէ․ այն հասանելի է նաև իրավասու E5 հաճախորդներին՝ Microsoft-ի պայմաններով։
Հաշվարկից դուրս մնացած այլ դեպքեր
Frontline Worker F1/F3, սարքային լիցենզավորումը և Enterprise բացառությունները պահանջում են առանձին գնահատում և չեն նվազեցվում այս հաշվարկից։
E3 արդյունքը ենթադրում է, որ E5-ին բնորոշ անվտանգության, աուդիտի կամ համապատասխանության միջոցի փաստաթղթավորված պահանջ չկա։